Թուրքիան պետք է կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու
«Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն ելույթ է ունեցել «Երջանկություն» կուսակցության մեջլսի ժողովում։
Նշելով, որ Թուրքիան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի Կովկասում, թուրք պաշտոնյան ասել է. «Շատ ճիշտ քաղաքականությամբ և մոտեցմամբ, որին մենք միշտ աջակցում ենք, մեր բարեկամ և սիրելի Բաքվի հողերն ազատագրվեցին օկուպացիայից։ Քանի որ ադրբեջանական հողերն ազատվել են օկուպացիայից, և քանի որ Փաշինյանը այս շաբաթ իր հայտարարության մեջ մերժեց Ցեղասպանության պնդումը, Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն