Submitted by A.Gevorgyan on
hyuj

Հարավային Կովկասում նոր իրականություն է ստեղծվել․ Հաջիև

Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ելույթ է ունեցել օկուպացված Բերձորում (խմբ․) «COP29»-ի շնորհանդեսի ժամանակ։ «Հիմա մենք խոսում ենք ապագայի մասին, խաղն ավարտված է։

Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրականություն է ստեղծվել։ Բաքուն (խմբ.) ապահովել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման իրավունքը (Արցախի օկուպացումը - խմբ.)»,- ասել է նա։

Հաջիևը նշել է, որ կլիմայական գործողությունները, որոնք ևս խաղաղության գործընթացի շրջանակում են, Բաքվի «COP29» օրակարգի մի մասն են. «Այն ստեղծվել է Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև խաղաղության գործընթացի արդյունքում։ Բաքուն մտադիր է Հայաստանի հետ քաղաքացիական, նորմալ սահման հաստատել»։

Հաջիևը «խաղաղության» գործընթացի արդյունքը համարում է Հարավային Կովկասում նոր իրականության ստեղծումը՝ Արցախի օկուպացմանը զուգահեռ։

Ավելացնել նոր մեկնաբանություն