Թուրքիայի ԱԽ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին
Թուրքիայում տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անվտանգության խորհրդի այս տարվա երրորդ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ցանկությունն է՝ Բաքվի Հանրապետության (խմբ.) և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն պայմանագրի, որը կապահովի խաղաղություն, ուստի Թուրքիան վերահաստատում է իր աջակցությունը կայուն խաղաղության ձեռքբերմանն ուղղված բոլոր ջանքերին։
Ավելացնել նոր մեկնաբանություն