Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել մեր դեմ. Ալիև
Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան հանդիպել են Խոջալու տեղափոխված բնակիչների հետ: Քաղաքացիների հետ զրույցի ժամանակ Ալիևն անդրադարձել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը», ինչպես նաև Հայաստանի կողմից իբրև «սադրանքներ» իրականացնելու փաստին:
«Վստահ եմ` Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել Բաքվի Հանրապետության (խմբ.) դեմ, թեև ռևանշիստները Հայաստանում բավականին շատ են։ Հետևում ենք նաև վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ փորձեր կան մեր դեմ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու։ Դրա համար էլ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք»,- նշել է Բաքվի բռնապետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն