Բախմուտում Ուկրաինայի համար իրավիճակը գնալով ավելի է բարդանում. ուկրաինացի հրամանատար
Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում Ուկրաինայի համար իրավիճակն աստիճանաբար բարդանում է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի զինված ուժերի մայոր և Ազովի հրամանատարներից Մաքսիմ Ժորինը։
Ժորինը հայտնել է, որ բուն Բախմուտում և դրա շուրջն իրավիճակն ամեն օր էլ ավելի է բարդանում։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն իրենց ուժերը կենտրոնացրել են քաղաքի ուղղությամբ։
«Փորձում են տեղաշարժվել մասնավոր հատվածի տարածքներով, արդյունաբերական գոտիներով։ Ամեն տան համար, ամեն մետրի համար շատ ծանր մարտեր են գնում։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ այժմ մեր բանակի ամենամարտունակ ստորաբաժանումները կորցնում են իրենց լավագույն մարտիկներին»,- գրել է նա։
Մաքսիմ Ժորինը համոզված է, որ ոչ մի տանկ ու ինքնաթիռ չեն կարողանա փոխհատուցել ուկրաինական բանակի այն զինվորների կորուստը, որոնք այժմ զոհվում են Բախմուտի ճակատում։
Ավելացնել նոր մեկնաբանություն