Հանդերձանքն ու խաչը առ այսօր պահվում են՝ որպես այդ ծանր օրերի վկա և կյանքի, փրկության խորհրդանիշ
1995 թ․ Բասաևի գլխավորությամբ ահաբեկիչները ներխուժում են Բուդյոնովսկ, գրավում հիվանդանոցը և ամրանում այնտեղ։ Ահաբեկիչների հետ առաջինը կոնտակտի է դուրս գալիս տեղի հայկական եկեղեցու քահանան, որը արարողածիսակարգային հանդերձով, առանց վարանելու շտապում է հիվանդանոց։
Զինյալները կասկածանքով են վերաբերում քահանային՝ հայտարարելով` միգուցե ինքը «ՖՍԲ» գործակալ է, քահանան բարձրացնում է խաչը՝ ասում` ինքն «Աստծո գործակալ է», և նրան թողնում են ներս, բանակցությունների արդյունքում դուրս է բերում պատանդյալների ամբողջ ցուցակը, հանդերձանքում թաքցրած սնունդը բաժանում, ու առահասարակ մինչև Մոսկվայից կժամանեին պատասխանատուները, դառնում միակ մաքոքային կոնտակտը հիվանդանոցի, ահաբեկիչների ու դրսի աշխարհի միջև։
Հ․Գ․։ Հանդերձանքն ու խաչը առ այսօր պահվում են՝ որպես այդ ծանր օրերի վկա և կյանքի, փրկության խորհրդանիշ։ Ի վերջո ճգնաժամային իրավիճակում դրանք արեցին այն, ինչն անկարող էին այդ օրերի իշխանությունները՝ իրենց համազգեստավոր ու անհամազգեստ պատասխանատուներով․․․
Ավելացնել նոր մեկնաբանություն