Ադրբեջանական «Caliber․az»-ի հարցազրույցը ռուս քաղաքագետ Պավել Դանիլինի հետ
Ներկայացնում ենք ադրբեջանական իշխանամետ լրատվականի՝ «Caliber.az»-ի հարցազրույցը Քաղաքական վերլուծությունների և սոցիալական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքագետ և հրապարակախոս Պավել Դանիլինի հետ։
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների ներուժը: Կարո՞ղ են դրանք հանգեցնել երկրում իշխանափոխության։
- Ներկայիս բողոքի ակցիաների ֆոնին Հայաստանում իշխանափոխության հավանականությունը բավականին ցածր է։ Եվրոպամետ հայերը, որոնք խորապես հավատում են Եվրոպային և Նիկոլ Փաշինյանին, տեսնում են, որ իրենք չափազանց մեծ ներուժ ունեն։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետը կկարողանա պահպանել իշխանությունը՝ չնայած երկրում տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակին։
- Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է Բաքվի (խմբ․) հետ մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Որքանո՞վ է դա հնարավոր ըստ Ձեզ։
- Դժվար հարց է։ Փաստն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը պայթյունավտանգ կլինի հենց Հայաստանի համար և կարող է էլ ավելի սաստկացնել բողոքի ցույցերը երկրում։ Բայց այս բողոքի ակցիաները ճակատագրական չեն լինի, քանի որ հայերը, ինչպես ասում են, «բարեկամաբար» ցանկանում են փակել այս հարցը։
- Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ունի՞։
- Հայաստանը ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի, ինչպես Ուկրաինան: Եթե հանկարծ մտնեն այնտեղ, ուրեմն ԵՄ-ն այլևս գոյություն չի ունենա։
- Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար վերջնական շրջադարձը դեպի Արևմուտք։
- Հայաստանը այս դեպքում վտանգում է կորցնել իր ինքնիշխանությունը։
- Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների, Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ կփոխվի՞ նոր նախագահի ընտրությունից հետո։
- Չեմ կարծում, որ Թեհրանի քաղաքականությունը նոր նախագահի գալով կարող է փոխվել տարածաշրջանային պետությունների նկատմամբ։ Ավելի հավանական է, որ Թեհրանը կպահպանի իր նախկին արտաքին քաղաքական ուղենիշները Հարավային Կովկասում։
Ավելացնել նոր մեկնաբանություն