4

Թուրքիան ու Բաքվի Հանրապետությունը նաև մշակութային ցեղասպանության ընթացքում կիրառվող գործիքակազմի արտահանողներ են. Ավանեսով․ «Panorama.am»

Վերջերս «Բաքվի բազմամշակութային միջազգային կենտրոն» կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ այդ կենտրոնի և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայում մեկնարկել է երկուշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են լուսանկարներ՝ այսպես ասած «Ադրբեջանի  քրիստոնեական մշակութային ժառանգության հետ կապված, ի մասնավորի Ղարաբաղի աղվանական մշակութային ժառանգությունը»։

Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց, որ սա պաշտոնական ձևակերպումն է, բայց ի՞նչ է կատարվում։

«Հստակորեն նշենք, որ տվյալ պարագայում մենք  գործ ունենք բռնազավթված Արցախի հայկական եկեղեցիների և պատմամշակութային այլ հուշարձանների հետ, որոնք Բաքվի քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական։ Ցուցահանդեսի որոշ լուսանկարներ, որոնք հրապարակված են, ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ներկայացված են Ծիծեռնավանքի, Գանձասարի, Ամարասի վանքերի լուսանկարները՝ ի թիվս այլ հուշարձանների։ Այդ ցուցադրության նպատակն է իբրև ցույց տալ տարբեր երկրների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին նաև, որ հատկապես Արցախում աղվանական հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո»,- ասաց Ավանեսովը։

Ըստ նրա՝ իրականությունը տրամաբանորեն լրիվ այլ կոնտեքստ ունի. «Ծիծեռնավանքը, որը աղվանական է ներկայացվում, իրականում բռնազավթումից հետո այդ բնակավայրում բազմաթիվ անգամ պետական մակարդակով շոուներ էին կազմակերպում իբրև ուդիական վանական ժառանգորդների ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկա էին տարբեր ԶԼՄ-ներ։ Այդ շոուներից մեկի ժամանակ քանդում են Ծիծեռնավանքի եզակի շուրֆը։ Սա այն պարագայում, երբ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։

Որպես աղվանական ներկայացվող Վանքասարի եկեղեցուց հանվել է  խաչը, հստակորեն դա երևում է նկարներում։

Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին կրկին ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական՝ չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին հիմնահատակ ավերվել է։

Մեկ այլ դեպք. Ջուղայի խաչքարերը, որոնք ադրբեջանական քարոզչամեքենան ևս ներկայացնում է որպես աղվանական մշակութային ժառանգության մաս և ոչ թե խաչքար, այլ խաչդաշ, դրանք էլ են ավերել, ու տարածքն օգտագործվում է ռազմական նպատակներով»։

Հ. Ավանեսովի խոսքով՝ ադրբեջանցիների թիրախում են տարբեր ժամանակահատվածներում կառուցված պատմաճարտարապետական հուշարձաններ ևս. հիմնահատակ ավերել են Մեխակավանի, Բերձորի եկեղեցիները։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն