Արո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Թուրքիան, անկասկած, կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման վրա, նա նման դիրքորոշում հայտնել է թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

-Կարծում եք՝ Թուրքիան կարո՞ղ է կառուցողական դեր խաղալ՝ երկու կողմերին մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով, և այդ հարցը քննարկել ե՞ք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ 

- Այո, իհարկե։ Եվ, ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։

Այսինքն, մեր ընկալումն այն է, և դա նաև իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Բայց հարցրիք՝ կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո։ 

-Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են, 2026-ին։ Եթե փոփոխություն տեղի ունենա, եթե կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում։ 

-Սա հետաքրքիր ասպեկտ է ամբողջ պատմության մեջ։ Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկայիս կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։ Նկատի ունեմ՝ եթե չունենանք ընդդիմություն, որը արտահայտում է այլ տեսակետներ, ապա ինչպես կարող ենք ապահովել հասարակության զարգացումը ցանկացած հարցում։ Բայց ընդհանուր առմամբ, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։

Բայց ժամանակը անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել՝ «լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում ձեր խաղաղ և բարգավաճ տարածաշրջան ունենալու տեսլականը, ինչպես նաև նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղը այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել աջակցել ձեր խաղաղության օրակարգին»։

Այսինքն, ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ մենք այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, և, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե, օրինակ, խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առևտրային կապերը, սկսեն շփումներ, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել և այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական, բարիդրացիական զարգացման։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձն ավելի ու ավելի անհավանական ու անիրական կդառնա։

Նույնը կարող եմ ասել նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք արդեն մի քանի համատեղ քայլեր կատարել ենք։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առևտրի ծավալներն ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Եվ ես հավատում եմ՝ դա կփոխի ոչ միայն հասարակությունների տրամադրությունը, այլև ողջ տարածաշրջանը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատուհանը։

Իրականում, այսօր հասարակական կարծիքն այս հնարավորության օգտին առավել մեծ աջակցություն է ցուցաբերում, քան երբևէ անցյալում։ Այսպիսով, մենք ընտրության հնարավորություն ունենք։ Կարող ենք կենտրոնանալ խոչընդոտների վրա, անցյալի, պատմության վրա, կամ կարող ենք կենտրոնանալ ներկայի վրա և միասին կառուցել ավելի լավ ապագա։ Մենք պետք է այս որոշումը համատեղվկայացնենք։ 

-Դուք նշեցիք Ադրբեջանի պոտենցիալ փոփոխվող մտածելակերպը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի հանրային կարծիքում հստակ տարբերություն կա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջև։ 

-Գիտեք, ճիշտն ասած, որոշ վերքեր դեռ շատ թարմ են։ Եվ դա հեշտ չէ: Խնդիրները շատ զգայուն են երկու հասարակությունների համար, կարծում եմ, ոչ միայն հայ հասարակության համար։ Ես, հավանաբար, չպետք է կարծիք արտահայտեմ ադրբեջանական հասարակության կամ նրա հասարակական կարծիքի մասին։ Այսինքն, դա մի քիչ ավելի շատ ուսումնասիրություն կամ տեղեկատվություն կպահանջի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հայ հասարակության մեջ կա աջակցություն խաղաղության օրակարգին, ինչպես ասացի: Այս կարգավորման գործընթացն աջակցություն է ստանում՝ չնայած այն հանգամանքին, որ վերքերը դեռ շատ թարմ են։

Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է արդյունքներ գրանցենք, սա է հիմնական հարցը։ Պետք է արդարացնենք սպասումներն, այլապես տրամադրությունները կարող են կրկին փոխվել։ Չեմ տեսնում էական տարբերություն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընկալումների մեջ, բացի այն փաստից, որ, ինչպես արդեն նշել եմ, հայ-ադրբեջանական թեմայի դեպքում վերքերը շատ թարմ են։ Կան դեռևս չլուծված մարդասիրական հարցեր։ Բայց, կարծում եմ, երկու դեպքերում էլ կա պատրաստակամություն։

-Ուզում եմ հարցնել հետևյալը: Դուք ասացիք, որ վերքերը շատ թարմ են։ Բայց անցած ամիս Հայաստանի վարչապետ Փաշինյանը թուրքական ԶԼՄ-ին տված հարցազրույցում մի հայտարարություն արեց, որը լայնորեն մեկնաբանվեց որպես երկու երկրների հարաբերություններում նոր էջ սկսելու ազդակ։ Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ Կարո՞ղ է վերջապես կարգավորվել։

-Վարչապետն այդպես է ասել։ Ավելին, ես ինքս դա ասել եմ խորհրդարանում։ Բայց գիտեք, պատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն։ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է։

Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Ես այսօր կրկին ու կրկին կրկնում եմ այս միտքը. սա ընտրության հարց է, ի՞նչ ենք մենք ընտրում։

-Կարո՞ղ եք ասել, որ Հայաստանի վարչապետի այս մեկնաբանություններն աննախադեպ են հայկական կողմից ելույթ ունեցող պետական այրերի համար։ 

-Այդպես ասելու համար պետք է մի փոքր խորանալ։ Կարծում եմ՝ նախկինում էլ են եղել նախանշաններ Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի անգամ մեզ հաջողվեց նույնիսկ արձանագրություններ ստորագրել, հետո դրանց չվավերացվեցին։

-Վերադառնամ Թուրքիայի դերին։ Դուք ասացիք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը բնականաբար կխոսի Թուրքիայի անունից, ինչը մենք նրան հարցնելու ենք վաղը։ Բայց ես ուզում եմ հարցնել, արդյո՞ք Դուք խնդրել եք Թուրքիային Հայաստան-Ադրբեջան գործընթացում իրականացնել դյուրացնողի դեր այս դժվար ժամանակներում, երբ կարծես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները գտնվում են փակուղում։

-Տեսեք, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Ուստի, հնարավոր է՝ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։

Այսինքն, տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Բայց կրկին, բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար՝ նաև ևս մի քանիսը, կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի, ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պшտերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան
Վարդան
Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան
Իրան
Իսրայելը հայտարարել է Իրանի գնդակոծությունների հետևանքով ավելի քան 800 տուժածի մասին
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Իրան
Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Ալիև
ՀՀ-ն պետք է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու իրավունքը․ Ալիև
Վարուժան
Ալիևը սպառնում է՝ ՀՀ-ն պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադառնալու իրավունքը
Սամվել
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում Հայաստանն է. Սամվել Կարապետյան
Թեմ
Երբվանի՞ց է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը հանցագործություն․ հայտարարություն
Հութի
Հութիները հայտարարել են, որ կմիջամտեն պատերազմին՝ հաջակցություն Իրանի
Իրան իսր
ԱՄՆ-ի ներքաշումն Իրանի դեմ պատերազմում նշանակելու է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը վերածել դժոխքի
Աբազյան
Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը, oգտագործում ու դեն շպրտnւմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մհեր
Թրամփը վերջնագիր ներկայացրեց` «անվերապահ կապիտուլյացիա». ԱՄՆ-ն միանում է գործին. վերլուծաբան
Տիգրան
Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցվելու երրորդ երկրներին
Սբազյան
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Թրամփ
Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Անակնկալ
Իսրայելը մի քանի անակնկալ է պատրաստել Իրանի համար. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան
Իրան
Իրանը նոր զենքերnվ ավելի ուժեղ hարձակումներ կսկսի Իսրայելի վրա. ցամաքային զnրքերի հրամանատար
Գազա
Գազայի հատվածում 45 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով
ԱԹՍ
ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ
Ջի
Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է. G7-ի հայտարարությունը
Աաժ
Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ
Իրան
Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի ԶՈՒ շտաբի նորանշանակ պետին սպանելու մասին
Գեղարդ
Նախիջևանի հայկական գերեզմանատնից, որն Ադրբեջանը ոչնչացրել է, հայտնաբերվել են հայերեն տապանաքարեր
Մհեր
Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության տեսակետից որևէ լավ բան չի ներկայացնում. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջան-ՆԱՏՕ սերտ համագործակցությունը:  «Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ: Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը և լիարժեք գիտակցում ագրեսիվ ռազմական դաշինքների հետ համագործակցության խորա
Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները ձախողվել են․ ՌԴ ԱԳՆ
Փաստ
Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով․ «Փաստ»
Հաս
Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին. ԱԳՆ
Նւկոլ
Հայաստանի խաղաղության նախաձեռնությունը լակմուսի թուղթ է տարածաշրջանում կայունության համար. To Vima-ի անդրադարձ
Գեղամյան
Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին. սա նաև հակահայկական գործունեություն է