Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի ԱԹՍ
Թուրքիան Լեհաստանին մատակարարել է 24 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը։ Նշվում է, որ «TB2 Bayraktar» անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրվել էր 2021-ին։ Այս մատակարարմամբ Թուրքիան առաջին անգամ և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության (ԵՄ) անդամ երկիր արտահանեց անօդաչու թռչող սարք։
Լեհաստանին ԱԹՍ-ների վաճառքի մասին տեղեկությունը լայն տարածում է գտել միջազգային մամուլում։ Մասնավորապես ամերիկյան «Defense News»-ը և բրիտանական «Jane's»-ն անդրադարձել են կործանիչների վաճառքին։
«Defense News»-ում տեղ գտած լուրերի համաձայն՝ Թուրքիայից Լեհաստան «Bayraktar»-ների արտահանումը կազմել է 270 մլն դոլար։ Լրատվամիջոցներում նշվում է, որ դրանք տեղակայվել են Լեհաստանի անօդաչու թռչող սարքերի 12-րդ ռազմաբազայում։ Միևնույն ժամանակ հարցադրում է արվում այն մասին, թե թուրքական ԱԹՍ-ները Լեհաստանում ինչ-որ առաքելություն կիրականացնե՞ն, թե՞ կտրամադրվեն Ուկրաինային։
Ավելացնել նոր մեկնաբանություն