Submitted by H.Minasyan on
Խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք ստացել Հայաստանից. Բայրամով

Խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք ստացել Հայաստանից. Բայրամով

Բաքուն հաստատում է՝ օրեր առաջ Հայաստանից ստացել են խաղաղության պայմանագրի նոր նախագիծը։

Բաքվի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այսօր ընդգծել է՝ «ավելի քիչ հարցեր են բաց մնում»։

«Որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»,- նշել է նա:

Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, Բաքուն չի պարզաբանում։

Նշենք, որ երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Այլ մանրամասներ հայկական կողմը չի հայտնել։

Ավելացնել նոր մեկնաբանություն