Submitted by D.Guyumjyan on
դետք

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի դեմ բանաձև է ընդունել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 35 երկրների կառավարիչների խորհուրդը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բանաձև է ընդունել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ բանաձևում կազմակերպությունը հորդորել է Թեհրանին ակտիվացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և վերացնել բարձրաստիճան տեսուչների վրա դրված վերջերս ընդունված արգելքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևը, որն ի սկզբանե ԱՄՆ-ն մերժել էր՝ վախենալով, որ Իրանը կպատասխանի նախորդ բանաձևերին, ի վերջո ընդունվել է 20 երկրի աջակցությամբ, 2 երկիր դեմ է քվեարկել, 12-ը՝ ձեռնպահ մնացել:

Հիշեցնենք, որ նախօրեին Թեհրանը հայտնել էր, որ կրճատում է  Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն