Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել

Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու խնդրանքով։

Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Բելառուսում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

ԵԱՏՄ ղեկավար մարմնի ներկայացուցիչը հայտնել է, որ Թեհրանի դիմումը կառույցում ստացել են մայիսի 27-ին։

«Եթե բոլոր ընթացակարգերը պահպանվեն, ապա Իրանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը կարող է կայացվել արդեն այս տարվա դեկտեմբերի վերջին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, իսկ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան, Ուզբեկստանը։ 2024 թվականին կազմակերպության նախագահությունն անցել է ՀՀ-ին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն