Շարունակվում են Բաքվի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները
Բաքվում երրորդ օրն է՝ շարունակվում են «Կովկասյան արծիվ-2024» թուրք-ադրբեջանա-վրացական համատեղ զորավարժությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Բաքվի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ջոկատները «հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները, մասնավորապես պայմանական հակառակորդի կարևոր ռազմական թիրախները գրոհելու նպատակով մասնակիցները շահավետ դիրքեր գրավելու առաջադրանքներ են կատարում»։
Զորախաղերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 4-ին Բաքվի տարածքում գտնվող զորավարժարաններից մեկում, որի գտնվելու վայրն ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։
Զորավարժությունների բացմանը ներկա է եղել Բաքվի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար, գեներալ-մայոր Աքըք Փիրվերդիևը։
Ավելացնել նոր մեկնաբանություն