Բաքվում զենքի շրջանառության ազատականացման մասին օրենսդրական նախաձեռնության պատճառը
Օրինագծի հիմնական նպատակներն են պաշտպանական արդյունաբերության գործունեության ազատականացումը, նշված ոլորտում մասնավոր հատվածի սուբյեկտների գործունեության թույլտվության արդյունքում Բաքվի Հանրապետության զինված ուժերին պաշտպանական նշանակության արտադրանքի մատակարարման կայունության ապահովման գործում պետության բեռի և արտահանումից կախվածության նվազեցմանը հասնելը, իսկ ընդհանուր առմամբ՝ արդյունաբերության զարգացմանը համապատասխան ոլորտում տեղական արտադրության և արտահանման ավելացումը:
Օրինագիծը պատրաստվել է պաշտպանական նշանակության արտադրանքի (մարտական նշանակության ռազմական տեխնիկա, ռազմական զենք և ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և դրանք համալրող սարքեր) նախագծման, արտադրության, իրացման գործունեության ազատականացման, այդ ոլորտում նոր մասնակիցների ձևավորման, ինչպես նաև տվյալ գործունեության հիման վրա ոլորտում վերանորոգման և տեխնիկական սպասարկման գործունեության կարգավորման ու խթանման նպատակով:
Օրինագիծը հիմնականում նախատեսում է հետևյալը.
– ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ մարտական նշանակության ռազմական տեխնիկա, զենք, որի շրջանառությունն արգելված է օրենքով (բացառությամբ ծառայողական և քաղաքացիական զենքի)։ Սակայն դրանց արտադրության համար օգտագործվող սարքավորումների (ռազմական տեխնիկա, ռազմական զենք և զինամթերք) նկատմամբ կիրառվում է ավելի թեթև իրավական ռեժիմ։ Այս սարքավորումներն այն իրերի ցանկում են (քաղաքացիական շրջանառության համար սահմանափակված իրեր), որոնք կարող են պատկանել քաղաքացիական շրջանառության որոշակի մասնակիցների և կարող են շրջանառել հատուկ թույլտվության հիման վրա:
– Առաջարկվող փոփոխությամբ ապահովվում է ռազմական տեխնիկայի և մարտական նշանակության ռազմական զենքի, զինամթերքի քաղաքացիական շրջանառության հետագա ազատականացումը, դրանով իսկ իրավական հիմք է ստեղծվում հատուկ թույլտվության հիման վրա վերջիններիս վաճառքի, ներմուծման և արտահանման համար: Ռազմական զենքն ու զինամթերքը (դրանց վաճառքի, ներմուծման և արտահանման հետ կապված) և դրանց նախագծման ու արտադրության համար նախատեսված սարքավորումները, ինչպես նաև դրանց պահեստամասերը կարող են պատկանել քաղաքացիական շրջանառության որոշ մասնակիցների և կարող են շրջանառել հատուկ թույլտվության հիման վրա։
Պետական անվտանգությունից բխող հանգամանքներից ելնելով՝ լիցենզավորում պահանջող գործունեության տեսակների ցանկին ավելացվում են գործունեության հետևյալ տեսակները, իսկ գործունեության այդ տեսակների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են համապատասխան օրենքով: Դա վերաբերում է՝
– Մարտական նշանակության ռազմական տեխնիկայի, ռազմական զենքի, զինամթերքի նախագծմանը։ Հարկ է նշել, որ լիցենզիա ստանալու պահանջը չի տարածվում իրավաբանական այն անձանց վրա (ըստ ցուցակման), որոնց բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը:
– Ընդլայնվում է հարկային և մաքսային արտոնությունների (բացառությունների) կիրառման շրջանակը՝ այս ոլորտում գործունեությանն աջակցելու և խթանելու նպատակով:
– ԱԱՀ-ից՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են տեխնոլոգիաների, սարքավորումների, հումքի ներմուծման և պաշտպանական արտադրանքի վաճառքի համար, որոնք արտադրվում են այն անձանց կողմից, որոնք ներկայումս զբաղվում են արտադրությամբ: Առաջարկվում է ընդլայնել այդ շրջանակը և այն տարածել պաշտպանական նշանակության արտադրատեսակների ներմուծման, իրացման, նորոգման և տեխնիկական սպասարկման վրա, որոնք իրականացվում են ինչպես դրանց ստեղծմամբ և արտադրությամբ զբաղվող, այնպես էլ դրանց իրացման, նորոգման և տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնող անձանց կողմից:
Հայտնի է դարձել Բաքվում զենքի շրջանառության ազատականացման մասին օրենսդրական նախաձեռնության պատճառը
Օրինագծի հիմնական նպատակներն են պաշտպանական արդյունաբերության գործունեության ազատականացումը, նշված ոլորտում մասնավոր հատվածի սուբյեկտների գործունեության թույլտվության արդյունքում Բաքվի Հանրապետության զինված ուժերին պաշտպանական նշանակության արտադրանքի մատակարարման կայունության ապահովման գործում պետության բեռի և արտահանումից կախվածության նվազեցմանը հասնելը, իսկ ընդհանուր առմամբ՝ արդյունաբերության զարգացմանը համապատասխան ոլորտում տեղական արտադրության և արտահանման ավելացումը:
Օրինագիծը պատրաստվել է պաշտպանական նշանակության արտադրանքի (մարտական նշանակության ռազմական տեխնիկա, ռազմական զենք և ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և դրանք համալրող սարքեր) նախագծման, արտադրության, իրացման գործունեության ազատականացման, այդ ոլորտում նոր մասնակիցների ձևավորման, ինչպես նաև տվյալ գործունեության հիման վրա ոլորտում վերանորոգման և տեխնիկական սպասարկման գործունեության կարգավորման ու խթանման նպատակով:
Օրինագիծը հիմնականում նախատեսում է հետևյալը.
– ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ մարտական նշանակության ռազմական տեխնիկա, զենք, որի շրջանառությունն արգելված է օրենքով (բացառությամբ ծառայողական և քաղաքացիական զենքի)։ Սակայն դրանց արտադրության համար օգտագործվող սարքավորումների (ռազմական տեխնիկա, ռազմական զենք և զինամթերք) նկատմամբ կիրառվում է ավելի թեթև իրավական ռեժիմ։ Այս սարքավորումներն այն իրերի ցանկում են (քաղաքացիական շրջանառության համար սահմանափակված իրեր), որոնք կարող են պատկանել քաղաքացիական շրջանառության որոշակի մասնակիցների և կարող են շրջանառել հատուկ թույլտվության հիման վրա:
– Առաջարկվող փոփոխությամբ ապահովվում է ռազմական տեխնիկայի և մարտական նշանակության ռազմական զենքի, զինամթերքի քաղաքացիական շրջանառության հետագա ազատականացումը, դրանով իսկ իրավական հիմք է ստեղծվում հատուկ թույլտվության հիման վրա վերջիններիս վաճառքի, ներմուծման և արտահանման համար: Ռազմական զենքն ու զինամթերքը (դրանց վաճառքի, ներմուծման և արտահանման հետ կապված) և դրանց նախագծման ու արտադրության համար նախատեսված սարքավորումները, ինչպես նաև դրանց պահեստամասերը կարող են պատկանել քաղաքացիական շրջանառության որոշ մասնակիցների և կարող են շրջանառել հատուկ թույլտվության հիման վրա։
Պետական անվտանգությունից բխող հանգամանքներից ելնելով՝ լիցենզավորում պահանջող գործունեության տեսակների ցանկին ավելացվում են գործունեության հետևյալ տեսակները, իսկ գործունեության այդ տեսակների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են համապատասխան օրենքով: Դա վերաբերում է՝
Մարտական նշանակության ռազմական տեխնիկայի, ռազմական զենքի, զինամթերքի նախագծմանը։ Հարկ է նշել, որ լիցենզիա ստանալու պահանջը չի տարածվում իրավաբանական այն անձանց վրա (ըստ ցուցակման), որոնց բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը:
Ընդլայնվում է հարկային և մաքսային արտոնությունների (բացառությունների) կիրառման շրջանակը՝ այս ոլորտում գործունեությանն աջակցելու և խթանելու նպատակով:
ԱԱՀ-ից՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են տեխնոլոգիաների, սարքավորումների, հումքի ներմուծման և պաշտպանական արտադրանքի վաճառքի համար, որոնք արտադրվում են այն անձանց կողմից, որոնք ներկայումս զբաղվում են արտադրությամբ: Առաջարկվում է ընդլայնել այդ շրջանակը և այն տարածել պաշտպանական նշանակության արտադրատեսակների ներմուծման, իրացման, նորոգման և տեխնիկական սպասարկման վրա, որոնք իրականացվում են ինչպես դրանց ստեղծմամբ և արտադրությամբ զբաղվող, այնպես էլ դրանց իրացման, նորոգման և տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնող անձանց կողմից:
Ավելացնել նոր մեկնաբանություն