ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը
ԱՄՆ-ն և Ֆրանսիան սատարում են Հարավային Կովկասում արդարացի ու տևական խաղաղության հաստատմանը, ըստ «Դետք»-ի՝ այս մասին նշվում է Փարիզում երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի միջև կայացած հանդիպումից հետո հրապարակված «Ֆրանս-ամերիկյան ճանապարհային քարտեզում»:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդների համոզմամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը պետք է հիմնված լինի «միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»:
Հայտարարությունում նշվել է, որ Վաշինգտոնը և Փարիզը սատարում են հետագա ինտեգրացիան Հարավային Կովկասում՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի ժողովրդի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններ են Ռուսաստանի հետ միասին։ Բաքվի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն օրերս պահանջել էր լուծարել Մինսկի խումբը, մինչդեռ Հայաստանի իշխանություններն այդ հարցը պայմանավորում են խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն