
Հայ զինվորականի՝ հայրենիքի և ազգի առջև ստանձնած գլխավոր հանձնառությունները՝ ըստ Բուզանդի
Ե դարի պատմիչ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ թվարկում է նաև հայ զինվորականի՝ հայրենիքի և ազգի առջև ստանձնած գլխավոր հանձնառությունները.
- Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։
- Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։
- Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»)։
- Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի բոլոր բնակիչներին՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից։
- Քրիստոնեական հավատի և Ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն։
- Նվիրվածություն ընտանիքին։
- Նվիրվածություն տոհմակիցներին։
- Հավատարմություն զինակիցներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան
Ավելացնել նոր մեկնաբանություն