Ֆիդանը ՌԴ արտաքին հետախուզության տնօրենի հետ քննարկել է խաղաղության գործընթացը
Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» թերթը:
Մինչ այդ Հ. Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Նշվել է, որ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայում իրադրության կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում, Բաքվի Հանրապետության և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուսաստան այցի շրջանակում թուրք պաշտոնյան կմասնակցի ԲՐԻԿՍ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, նախատեսված են բանակցություններ Սերգեյ Լավրովի հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն