Submitted by detq-editor on
Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծ

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծ

«Ժողովրդի ուժ» շարժումը, որն ստեղծվել է Վրաստանի կառավարող կուսակցությունից անջատված, բայց դեռ մեծամասնության կազմում գտնվող մի խումբ պատգամավորների կողմից, հայտարարել է, որ խորհրդարան է ներկայացրել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծ, որի պաշտոնական անունը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» է։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկությունն ապահովելու նպատակով կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստր, որտեղ կընդգրկվեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և զլմ-ները, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը օտար պետությունների ֆինանսավորմամբ է առաջանում»,-ասվում է շարժման հայտարարության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն