Ըստ տելեգրամյան ալիքի՝ Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկել են ՀՀ արևելյան և արևմտյան սահմանները
Հայաստանի ներքաղաքական անհանգիստ իրավիճակի ֆոնին ադրբեջանական ռազմաօդային ուժերի Bayraktar TB2-ը, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը միաժամանակ սկսել են դիտարկել Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները։ Այս մասին տեղեկանում ենք տելեգրամյան Миротворец ալիքից:
Հայտնենք նաև, որ այսօր Բաքուն հայտարարել էր, թե, իբրև, հայկական զինուժը կրակել է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ «Մեր բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են պատասխան միջոցառումներ»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքել էր ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու Բաքվի հաղորդումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն