Submitted by G.Avetisyan on
\զ

Մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից. թյուրքագետ

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Տավուշում Ադրբեջանին հերթական հայկական տարածքների հանձնումից հետո մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նայե՛ք այս կից տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին։

Հուլիսին սպասվող նոր զիջումներից հետո ճանապարհի որոշ հատվածներ արդեն կհայտարարվեն Ադրբեջանի տարածք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով։ Նույն ժամանակ սպասվում է Հայաստան-Իրան ճանապարհի  մի մասի հանձնում թշնամուն «անկալվների» անվան տակ։

Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը շարունակվում է»։

 

 

 

Video file

Ավելացնել նոր մեկնաբանություն