Ֆիդանը և Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Քննարկվել են երկու երկրի միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող խնդիրներից։
Ավելացնել նոր մեկնաբանություն