
ՀՀ իշխանությունը դեռ չի քննարկել, թե Կիրանցի բնակիչները ինչպես են հասնելու ափամերձ դաշտեր․ «Sputnik Արմենիա»
Նկարում՝ Կիրանցի գործող ճանապարհն ու կամուրջը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերին:
Ավելի վաղ գրել էինք, որ Կիրանց գյուղի մոտ գտնվող տարածքները Բաքվին (խմբ․) հանձնելուց հետո հայ ֆերմերները կորցնում են իրենց դաշտերի մի մասին հասնելու հնարավորությունը։ Ճանապարհն անցնում է նախկին Խերիմլի գյուղով և լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ։
«Ձեր բարձրացրած հարցին հնարավոր կլինի անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն նոր ճանապարհների կառուցման հարցերը»,- «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն