Submitted by D.Guyumjyan on
դետք

Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ Ուկրաինայի իշխանությունները դեռ կարող են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ կարգավորման առաջարկները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Մեդվեդևն ընդգծել է, որ հակառակ դեպքում ռուսական զորքերի հարձակումը կշարունակվի, և իրավիճակը կփոխվի ոչ հօգուտ Կիևի։

«Եթե խոսեմ միանգամայն ուղիղ և անկեղծ, կարծում եմ, որ նախագահն ամեն ինչ ասել է այս մասին, որ յուրաքանչյուր հաջորդ առաջարկ, որն արվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում վերջիններիս, լինելու է նախորդից ավելի վատ: Հետևաբար, այժմ նրանք հնարավորություն ունեն ընդունելու նման առաջարկը, որը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և, ամեն դեպքում, փորձել խաղաղություն հաստատել՝ վերջ տալով հակամարտության այս հատվածին»,- ասել է նա։

ՌԴ նախկին նախագահի խոսքով՝ հակառակ դեպքում ռուսական կողմը ստիպված կլինի շարունակել հարձակողական գործողությունները։

«Իսկ թե որտեղ կավարտվի այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել: Այդ ամենը ձեռնտու չի լինի ուկրաինական ներկայիս իշխանություններին: Այնպես որ նրանք պետք է շտապեն, քանի դեռ նման հնարավորություն կա»,- եզրափակել է ռուս պաշտոնյան։

Ավելացնել նոր մեկնաբանություն