Իտալիայի հետ հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա. Հասանով
Բաքվի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի հետ:
Զ. Հասանովն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա։ Կրոզետոն հրավիրվել է սեպտեմբերին Բաքվում կայանալիք 5-րդ միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդեսին։
Իտալիայի պաշտպանության նախարարն ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման գործում։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Ավելացնել նոր մեկնաբանություն