Հասանովը ծանոթացել է օկուպացված տարածքներում օբյեկտների կառուցման ընթացքին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների, ժամանակակից ռազմական ենթակառուցվածքի ստեղծման և մարտունակության բարձրացման միջոցառումների իրականացումը շարունակվում է։
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գերատեսչության ղեկավարությունը ծանոթացել են օկուպացված տարածքներում կառուցվող մի շարք ռազմական օբյեկտներում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Զեկուցվել է, որ ծառայությունն ու մարտը կազմակերպելու համար այստեղ կառուցվում են շտաբի շենք, զորանոց, սպասարկման տարածքներ, բաղնիք-լվացքատուն, բժշկական կենտրոն և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ, ինչպես նաև բնակելի շենք զինվորականների և նրանց ընտանիքների համար։
Օկուպացված շրջաններ այցելության ժամանակ շինարարական աշխատանքների ընթացքը ստուգելուց հետո պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել շինարարության որակի և շինարարությունը ժամանակին ավարտելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն