detq

Իրաքը պետք է օգտագործի միջուկային էներգիայի ոլորտում Իրանի 50-ամյա փորձը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Իրաքը պետք է օգտագործի միջուկային էներգիայի ոլորտում Իրանի 50-ամյա փորձը։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Սաֆավին ելույթ է ունեցել Թեհրանի Իմամ Հոսեյնի անվան ունիվերսալ համալսարանում տեղի ունեցած արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրաքի բարձրագույն կրթության նախարար Նաիմ ալ-Աբուդին։

«Իրաքն ու Իրանը  միմյանց լրացնող աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային երկրներ են: Ներկայումս ավելի քան 80.000 իրաքցի ուսանող է սովորում  Իրանի համալսարաններում»,- ասել է նա՝ ուշադրություն հրավիրելով նաև այն բանին, որ Իրանն ու Իրաքը Գազայի ժողովրդին աջակցելու ռազմավարություն ունեն։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր գիտելիքներ ունի տարբեր գիտություններում, այդ թվում՝ հումանիտար, տեխնոլոգիական, տնտեսագիտական ​​և պաշտպանական ոլորտներում։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է այդ գիտելիքներն ու փորձը տրամադրել իր հարևան ու բարեկամ երկրին։

«Ես ուրախ եմ այն ​​քայլերից, որոնք դուք այժմ ձեռնարկում եք միջուկային էներգիայի մասին գիտելիքներն ընդլայնելու համար, և  առաջարկում եմ ձեզ օգտագործել միջուկային էներգիայի ոլորտում մեր 50-ամյա փորձն ու մեր ուսանողներին»,- եզրափակել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին