Հաքան Ֆիդանը և Բաղերին հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի հետ:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել ենԳազայում տեղի ունեցող վերջին զարգացումները, բախման տարածաշրջանային մակարդակի հասցնելու ռիսկը:
Ֆիդանը նշել է, որ Լիբանանում լարվածության աճը բացասական հետևանքներ կունենա նաև Իրաքի և Սիրիայի համար:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսության ու տրանսպորտի ոլորտներում երկկողմ հարցերի շուրջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն