Submitted by detq-editor on
դետք

Բաքվի և Անկարայի անսասան դաշինքն արդեն արտացոլված է թուրքական աշխարհում. թուրք պատգամավոր

Թուրք-ադրբեջանական դաշինքին և թուրքական աշխարհում դրա դերին է անդրադարձել թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը։

«Ադրբեջանի  և Թուրքիայի անսասան դաշինքն արդեն արտացոլված է թուրքական աշխարհում։ Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացմանն ուղղված փոխգործակցությունն իրականացվում է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Դա կրկին կապացուցի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը կկայանա հուլիսի 5-ին Շուշիում»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրք պատգամավորն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները Շուշիի հռչակագրով բարձրացել են ռազմավարական դաշնակցի մակարդակի:

Ավելացնել նոր մեկնաբանություն