Submitted by A.Muradyan on
detq

Ավարտվել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայում, Իսրայելում և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Հանդիպման ընթացքում, բացի Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններից, քննարկվել են Ուկրաինայում և Ռուսաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա, սիրիական լարվածության կարգավորման ուղիների որոնումը և ահաբեկչության դեմ պայքարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն