Submitted by detq-editor on
Իրան-Չինաստան հարաբերությունները ենթակա չեն Արևմուտքին. «China Daily»

Իրան-Չինաստան հարաբերությունները ենթակա չեն Արևմուտքին. «China Daily»

Իրանի և Չինաստանի հարաբերությունները ենթակա չեն արևմտյան երկրներին։ Այս մասին իր հոդվածում հայտնում է «China Daily» պարբերականը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Չինաստան կատարած վերջին այցին։

Լրատվականը շեշտում է, որ արևմտյան երկրների ուշադրությունն Իրանի նախագահի այցին փաստում է միջպետական ​​փոխանակումները վերահսկել չկարողանալու նրանց դժկամության մասին:

Նշվում է, որ Չինաստանն Իրանի հետ իր ավանդական բարեկամությունը միշտ դիտարկել է ռազմավարական տեսանկյունից։ Բացի դրանից՝ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը ռազմավարական ընտրություն են երկու կողմերի համար։

«Ե՛վ փորձը, և՛ ավելի ու ավելի անկայուն միջազգային իրավիճակը ցույց են տալիս, որ երկկողմ հարաբերություններում աճի առողջ թափի պահպանումը ծառայում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև համաշխարհային խաղաղությանը և կայունությանը»,- գրում է լրատվականը:

«China Daily»-ն ուշադրություն է հրավիրել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հայտարարությանը, որ երկու երկրները բազմակողմանիության հավատարիմ կողմնակիցներ են և միակողմանիության ու հեգեմոնիայի հավատարիմ հակառակորդներ:

Ավելացնել նոր մեկնաբանություն