Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանում կայացած ընտրությունների արդյունքները չեն ազդի ԱՄՆ-ի քաղաքականության վրա

Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա։ Ըստ «Դետք»-ի՝ «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

«Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա»,- ասել է պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։

Վերջինս նշել է, որ Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները «մնում են անփոփոխ»։ «Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- ընդգծել է նա։

Ամերիկացի պաշտոնյան կրկնել է նաև ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Իրանում ընտրություններն իբր ազատ ու արդար չեն եղել։

«Մենք չենք ակնկալում, որ այս ընտրությունները կհանգեցնեն Իրանի զարգացման ուղղությամբ հիմնարար փոփոխությունների կամ նրա քաղաքացիների համար մարդու իրավունքների ավելի մեծ հարգանքի»,- եզրափակել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն