Submitted by detq-editor on
detq

Բաքվի ԱԳ նախարարը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները

Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Բայրամովը մասնավորապես նշել է․ «Հանրությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Միջազգային հանրությունը գիտի, որ օկուպացիայի փաստը վերացված է։ 2021 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին հրապարակավ առաջարկել է խաղաղության օրակարգ։ Խաղաղության պայմանագրի քննարկման բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են Բաքվի Հանրապետության (խմբ.) նկատմամբ տարածքային նկրտումները։ Խաղաղության լիարժեք հասնելու համար այդ գործոնը պետք է վերացնել»։

Ավելացնել նոր մեկնաբանություն