Իրանը հերքում է «Ալ-Կաիդայի» առաջնորդների ներկայությունը երկրում
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել է Իրանում «Ալ-Կաիդայի» առաջնորդի ներկայության մասին հաղորդագրությունները։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանի ներկայացուցչությունը հայտնել է, որ նման ապատեղեկատվությունը կարող է խոչընդոտել ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին:
Հայտարարությունում նշվել է, որ Օսամա բեն Լադենի մահից հետո «Ալ-Կաիդայի» գլոբալ ցանցը քանդվել է, և կազմակերպությունն այլևս գոյություն չունի, սակայն դեռևս առկա է դրա ծայրահեղական գաղափարախոսությունը: ««Իսլամական պետության» առաջացումը զբաղեցրել է «Ալ-Կաիդայի» տեղը և ահաբեկչության նոր ձևի սկիզբ է դրել»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր՝ Վաշինգտոնը կարծում է, որ «Ալ- Կաիդայի» առաջնորդ Սեյֆ ալ-Ադելը գտնվում է Իրանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն