Հուլիսի 11-12-ը Ալիևը կայցելի Պակիստան
Բաքվի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով հուլիսի 11-12-ը ծրագրում է պաշտոնական այց կատարել Պակիստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պակիստանի ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հարցեր։ Այցի ընթացքում նախատեսվում է մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրում։
Ավելացնել նոր մեկնաբանություն