Submitted by detq-editor on
դետք

Առաջիկա շաբաթներին Թեհրանում իր աշխատանքը կվերսկսի Բաքվի դեսպանությունը

Թեհրանում Բաքվի Հանրապետության դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ, նախարարի օգնական Մուջթեբա Դեմիրչիլուն։

Նրա խոսքով՝ «ադրբեջանական դեսպանատունն աշխատանքը կվերսկսի 15-ից 20 օրվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ Իրանում Բաքվի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թ․ հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել էր դիվանագիտական ​​առաքելության անվտանգության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին: Բաքուն հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն