Submitted by detq-editor on
դետք

Թուրքիան կտրուկ նվազեցրել է արտաքին կախվածությունը պաշտպանական արդյունաբերությունից․ Յըլմազ

Թուրքիայի արտաքին կախվածությունը պաշտպանական արդյունաբերությունից կտրուկ նվազել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի հետազոտական կենտրոնների բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքով` այժմ այդ ցուցանիշը նույնիսկ 20 տոկոսից ցածր է, այն դեպքում, երբ 20 տարի առաջ պաշտպանական արդյունաբերության ոլորտի արտաքին կախվածությունը 80 տոկոս էր. «Դրսից կախվածության նվազումը նույնպես հատուկ նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից»։

Ավելացնել նոր մեկնաբանություն