Իրանում Ադրբեջանի դեսպանն անդրադարձել է երկու երկրի միջև հարաբերություններին
«Մենք այսօր վերադարձանք Թեհրան՝ շարունակելու մեր ծառայությունը նոր հասցեում մեր դեսպանության գործունեության վերսկսմամբ»,- Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն այս մասին գրել է «Facebook»-ի իր անձնական էջում։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Կարծում եմ, որ մեր համատեղ ջանքերով կհասնենք ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և մեր համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերականգնել է իր գործունեությունը նոր հասցեում։
Ավելացնել նոր մեկնաբանություն