Ճշտված տվյալներով` վթարված ինքնաթիռը Յակ-52 է. վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրապարակվել է ինքնաթիռի Ան-2 մոդելը։ ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ճշտված տվյալներով՝ ինքնաթիռը Յակ-52 է:
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ հայտնում է, որ Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի ( Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։
«Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը։։
Ավելացնել նոր մեկնաբանություն