Submitted by A.Gevorgyan on
hyuj

Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Չինաստանի համար․ Շ․ Այրըմ

Համաշխարհային տնտեսության ճգնաժամի աճին զուգահեռ Զանգեզուրի միջանցքի բացման հարցը դառնում է ավելի արդիական։ Այս միջանցքը ներկայումս մեծ նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Չինաստանի համար։

Այս մասին ասել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Զանգեզուրի միջանցքի հետ կապված Ադրբեջանի կողմից բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, և երկաթգծի շինարարությունը գրեթե ավարտված է։

«Զանգեզուրի միջանցքի բացումը առանցքային դեր կխաղա Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև թյուրքական աշխարհի զարգացման գործում՝ առևտրից մինչև տնտեսություն, արդյունաբերություն, կրթություն, կապ, տեխնոլոգիաներից մինչև առողջապահական ծառայություններ»,– ասել է նա։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն