Իրանը և Չինաստանը դժվար ժամանակների բարեկամներ են. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը և Չինաստանը դժվար ժամանակների բարեկամներ են։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Ռայիսին այս մասին ասել է Պեկինում չինացի պաշտոնյաների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Չինաստանի Ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Ժանսյուի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը բարձր է գնահատել Չինաստանի դերը Թեհրան-Պեկին համագործակցության ընդլայնման գործում: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային մեխանիզմների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը։
Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ առանձին հանդիպման ժամանակ Ռայիսին անդրադարձել է երկու երկրների համագործակցությանը՝ այն որակելով պատմական և արժեքավոր։ Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։
Իրանի նախագահը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել Իրանի և Չինաստանի միջազգային դիրքորոշումներում առկա բազմակողմանիության կարևորությանը։ Ռայիսին նաև կոչ է արել ամրապնդել Թեհրան-Պեկին համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում։
Ավելացնել նոր մեկնաբանություն