Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները
Հուլիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևի միջև։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նախագահները կարևորել են այս տարվա հուլիսի 5-6-ը Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը և այդ միջոցառման շրջանակում շփումները:
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն ընդգծել են, երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջողությամբ զարգացումը տարբեր ոլորտներում, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների և հետագա շփումների վերաբերյալ:
Իլհամ Ալիևը շնորհավորել է նաև Շավքաթ Միրզիոևին ծննդյան օրվա առթիվ։
Ավելացնել նոր մեկնաբանություն