Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադանայի 10-րդ տանկային ռազմաբազայում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գործողությունները Հուլուսի Աքարն անվանել է դաշինքի «միասնության ու համերաշխության» ցուցանիշ, ինչպես նաև անդրադարձել է Իսքենդերունում 2000 մարդու համար վրանային քաղաք ստեղծելու ՆԱՏՕ-ի որոշմանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն