Submitted by A.Gevorgyan on
huj

Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում․ Էմիրբեյով

«Մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրա կնքմանը: Այժմ երկու երկրներն էլ ունեն պատմական հնարավորություն` վերջնականապես փակելու թշնամության այս հատվածը և փոխելու իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպես գիտեք, այս գործընթացը շարունակվում է արդեն երեսուն տարի, բայց նախորդ դեկտեմբերին երկու երկրներն էլ որոշեցին, որ բանակցությունները շարունակվեն և ավարտվեն»,- Վաշինգտոնի Հադսոնի համալսարանում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։ 

Այս մասին հայտնում է «Telegraf.com» կայքը։

Էմիրբեյովը ևս խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը համարել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ նշելով, որ դա է պայմանագրի բանակցությունների «խոչընդոտը»։ 

Թշնամի պետությունը շարունակում է թիրախավորել և անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասեցին՝ զուգահեռ ապատեղեկատվություն տարածելով Պաշտպանության նախարարության մակարդակով։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն