Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է «COP29»-ին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու COP-ի 29-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Բաքվում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ալիևի հրավեր-նամակը Փեզեշքիանին փոխանցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Ադրբեջանը Հայաստանին ևս հրավիրել է մասնակցելու «COP29» գագաթնաժողովին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս առթիվ միայն հաղորդել է՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»:
Ավելացնել նոր մեկնաբանություն