Submitted by H.Andreasyan on
1

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստի ժամանակ։

Որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

«Զորավարժությունների նպատակն է զորքերը համալրել ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև բարձրացնել պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն