2

Բաքվում շարունակում են ժխտել Էրդողանի հայտարարությունը, որ թուրքական բանակը ուղիղ ներգրավված է եղել Արցախի դեմ սանձազերձված ագրեսիայում․ ադրբեջանագետ

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երեկ մի ուշագրավ հոդված էր հրապարակվել ադրբեջանական քարոզչական կայքերից մեկում, որտեղ բառացի գրված էր․ «Պնդել, որ Թուրքիան կամ որևէ այլ երկիր ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատագրելու հարցում, քաղաքական և բարոյական աջակցությունից զատ, այլ դեր են խաղացել, սկզբունքորեն սխալ է: Սա կա՛մ միտումնավոր, կա՛մ անգիտակցաբար խոսելու նյութ է տալիս մեր ընդհանուր թշնամուն՝ աշխարհասփյուռ հայությանը»։

Հետո նույն հոդվածում նշված է․ «Իլհամ Ալիևի հաղթական հրամանատարությամբ վերջ է դրվում հայկական անջատողականությանը, ողջ թյուրքական աշխարհը վստահ է համաշխարհային հայության պարտության մեջ, որը թիրախ է դարձնում ողջ թյուրքական աշխարհը: Այսպիսով` հաղթանակ են տարել ոչ միայն Ադրբեջանը, այլև բարեկամ, եղբայրական և դաշնակից թյուրքական պետությունները։ Թուրքիան նրանց շարքում է․․․»։

Այստեղ երկու ուշագրավ դրվագ կա։ Նախ` կրկին շարունակում են ժխտել Էրդողանի այն հայտարարությունը, որ թուրքական բանակը ուղիղ ներգրավված է եղել Արցախի դեմ սանձազերձված ագրեսիայում։ Եվ երկրորդ` համայն հայությանը հռչակում են իրենց թշնամի։

Նորություն է արդյոք սա՞։ Իհարկե, ոչ, բայց ցավալի իրողությունն այն է, որ ՀՀ քարոզչական մեքենան ամեն գնով փորձում է ստեղծել Ադրբեջանի մասին կեղծ պատկերացումներ՝ համոզելով, որ պատ շարելով ու միակողմանի զիջումներով բոլոր հարցերը կլուծվեն։ Հենց դրա համար էլ Հայաստանից ոչ մի պաշտոնյա չի արձագանքում Ալիևի՝ ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» կոչելու ու պատմությունը խեղելու ելույթներին, քանի որ պետք է ընդունեն, որ Ադրբեջանը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ախորժակը նոր-նոր է բացվում՝ ի հեճուկս իշխանական քարոզչաթեզերի․․․»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները