Որպեսզի Բաքվի հետ վերջնագրերի լեզվով չխոսեն, բանակը պետք է մարտունակ լինի․ Հասանով
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստ` նվիրված 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Բանակը միշտ պետք է լինի մարտական պատրաստության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի վրա, քանի որ ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել թելադրանքի ու վերջնագրերի լեզվով, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ցանկացած սադրանք կանխելուն»,- հայտարարել է Հասանովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն