Submitted by A.Muradyan on
դետք

Իրանի հարվածին սպասելիս. Իսրայելի պաշտպանության նախարարը հավաքել է զինվորականներին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանի հնարավոր հարձակումից առաջ հավաքել է բանակի հրամանատարությանն ու անվտանգության ծառայությունների ղեկավարությանը։ Տեղեկությունը հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Զինվորականները քննարկում են այն հնարավոր գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Իրանն ու նրա դաշնակիցները փորձեն հարվածել Իսրայելին:


Անցած գիշեր «Հիզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից հրթիռակոծել է Իսրայելի տարածքը: Իսրայելի ռազմաօդային ուժերն էլ ի պատասխան հարվածներ են հասցրել արձակման կայանքներին։


Իրանա-իսրայելական էսկալացիայի նոր փուլը սկսվեց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին և հատուցում խոստանում:

Աղբյուրը՝ «Sputnik Արմենիա»

Ավելացնել նոր մեկնաբանություն