Submitted by D.Guyumjyan on
detq

Ի պատասխան Հանիեի սպանության՝ Իրանում սպառնացել են ոչնչացնել Նեթանյահուին

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Քասըմ Օսմանին սպառնացել է ոչնչացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Հուսով եմ, որ կիրականացվի ևս մեկ «Ճշմարիտ խոստում» գործողություն (ապրիլի 13-ին իրանական հրթիռների և անօդաչուների զանգվածային հարվածը Իսրայելի տարածքին - խմբ․)՝ որպես արյան վրեժ Իսմայիլ Հանիեի համար։ Մենք ավելի քչին համաձայն չենք, քան Նեթանյահուի մահն է»,- իր ելույթում նշել է Օսմանին։ 

Պատգամավորը շեշտել է, որ Իսրայելն այնքան է լկտիացել, որ արդեն հեղում է հյուրի արյունը Թեհրանում։ Նրա խոսքով՝ Իրանը կընտրի հարմար պահը, որպեսզի վրեժ լուծի Հանիեի զոհվելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն